понедельник, 13 июля 2020 г.

Ժամանակն է,որ վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկենք ադրբեջանական զինված ուժերին . Գնդապետ Գրիշա Սարգսյան

Ժամանակն է,որ վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկենք ադրբեջանական զինված ուժերին . Գնդապետ Գրիշա Սարգսյան


 Июл 13, 2020

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ  Գրիշա Սարգսյանը արդեն մի քանի օր է գտնվում է մեկուսացման մեջ` կորոնավիրուսի պատճառով, սակայն 1988 թվականից հայրենի սահմանների համար պայքար մղած գնդապետը չի կարողանում հանգիստ լինել: Ստեղծված իրավիճակի պայմաններում գնդապետ Գրիշա Սարգսյանը հայտարարում է.

«Ժամանակն է վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկել ադրբեջանական զինված ուժերին, ինչպես 1945-ին ԽՍՀՄ-ը` Գերմանիային: Բավական է, զայրացած եմ և լռել չեմ կարող:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը ինչպես 90-ականներին, այնպես ապրիլյան պատերազմին, այսօր էլ, պատրաստ է կանգնել հայոց բանակի կողքին և հերթական անգամ ապացուցել հայկական ուժի հզորությունը:

Ցավում ենք, որ 1994թ. այդ ժամանակվա ղեկավարությունը պետք է վերջնականապես զինադադարի փոխարեն կապիտուլյացիայի ակտ ստորագրեին: Պետք է հաղթանակած կողմը իր կամքը թելադրեր, ոչ թե հավասարը` հավասարին:

Մենք հզոր ենք և ուժեղ ենք, այս անգամ կապիտուլյացիայի կենթարկենք ադրբեջանական զինված ուժերին: Չենք հանդուրժելու, չկա ներում-բեկում: Ադրբեջանական պետությունը որպես դասակարգ պետք է վերանա:

Հայ ժողովուրդ, ես տեսնում եմ ինչ-որ 3-րդ երկրի հետք, բայց մենք ուժեղ ենք ու պատրաստ ենք կրկին կանգնել բանակի կողքին:

26 տարի տուն-տունիկ ենք խաղում, մի բան էլ Ադրբեջանը կամք է թելադրում, այն դեպքում երբ հաղթանակած կողմը պետք է թելադրի կանոնները: Այս դեպքում ուժեղ կողմը Հայաստանն է և Ադրբեջանը չի կարող հավասար լինել մեզ:

Ժամանակն է վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկել ադրբեջանական զինված ուժերին»,-կրկին կոչով իր խոսքը ամփոփեց գնդապետ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ օր է գնդակոծվում է Տավուշի մարզը: Հայկական կողմը տվել է համարժեք պատասխան:


Միլիցիայի Հատուկ  Նշանակության  Ջոկատ։

вторник, 7 июля 2020 г.

Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ Մարտիկ Ադիբեկի Վարդանյանը։

Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ Մարտիկ Ադիբեկի Վարդանյանը։
Վերջինիս տեսնողներին կամ վերջինիս գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով   0235 2 24 00.

пятница, 12 июня 2020 г.

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի ՀՀ գրասենյակը ընդունեց Մակաոի (Չինաստան) պատվիրակությանը

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի ՀՀ գրասենյակը ընդունեց Մակաոի (Չինաստան) պատվիրակությանը

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի ՀՀ գրասենյակը ընդունեց Մակաոի (Չինաստան)   պատվիրակությանըՀուլիսի 4-ին միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ` գնդապետ Գրիշա Սարգսյանի հրավերով չորսօրյա այցով Հայաստան էին ժամանել Մակաոի (Չինաստանի) միջազգային ոստիկանական ասոցիացիայի պատվիրակությունը, որի կազմում էին Մակաոի կառավարության անդամ պրինց Մարկիս Ֆրանցիս Տինը, իր տիկնոջ՝ Իրեն Էմ Ջինգի հետ, որը հանդիսանում է Նիգերիայի դեսպանը:


Պատվիրակությունը ղեկավարում էր Մակաոի միջազգային ոստիկանական ասոցիացիայի (ՄՈԱ) նախագահ` գեներալ Լեյ Հոնգ Պոնը: 

«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին ՀՀ ՄՈԱ-ի նախագահ Գրիշա Սարգսյանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թյան Էրլոն, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլին, և մի շարք պատասխանատու անձիք:

Պատվիրակության այցի ընթացքում կազմակերպվեցին և անցկացվեցին մի շարք բազմաբնույթ և բազմաբովանդակ միջոցառումներ: Այդ թվում՝ ստորագրվեց փոխհամագործակցության մի շարք պայմանագրեր: Հուլիսի 7-ին պատվիրակությանը 
ընդունեց ՀՀ ոստիկանության ղեկավար կազմը, որից հետո ՀՀ-ի ՄՈԱ-ն կազմակերպեց ճաշկերույթ, որի ժամանակ տեղի ունեցավ պարգևատրումներ: 

Հաջորդ օրը՝ հուլիսի 8-ին, Մակաոի պատվիրակությունը մեկնեց Հայաստանից:

Ֆոտոռեպորտաժ

четверг, 21 мая 2020 г.

<<...Սթափվեք…>>. Աթենքում գործող E.R.A միության նախագահը միացավ գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչին

<<...Սթափվեք…>>. Աթենքում գործող E.R.A միության նախագահը միացավ գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչին

Ես սփյուռքում բնակվող ՀՀ հպարտ քաղաքացի եմ։Միանում եմ  Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՄՀՆՋ վետերանների միության նախագահ Գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչին։

Ուզում եմ ավելացնել` անտարբերությունը չարիք է ծնում։
Հանցագործությունը միշտ արմատավորվում է, երբ կանխող չի լինում, իսկ կանխողը պետք է լինի արդարադատական համակարգը, առաջնահերթ ոստիկանությունը:

Մի քանի տարի առաջ «խմբակային» հանցագործություն էր կատարվել։ Օտարվել էր իմ սեփականությունը։

Մեծ դժվարությամբ, տարիների պայքարից հետո կարողացա վերականգնել իրավունքներս։ Հանցագործներին չպատժեցին,  քանի որ օրենքը չէր գործում։ Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո դիմեցի օրենքին հուսալով, որ հանցագործները պատասխան կտան,որովհետև դատական նիստերից մեկի ժամանակ մարդ էր մահացել ․․․

Արագածոտնի մարզում էր կատարվել խմբակային հանցագորխությունը: Ես  դիմեցի ՀՀ Ոստիկանապետին։

Դիմումիս կցել էի փաստաթղթեր, ապացույցներ․․․

Դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի, Թալինի դատավոր Մանուկ Մարգարյանի, Փաստաբան Հրաչ Ալեզյանի, Կոշի գաղութի պետի տեղակալ Ռուբեն Շաբոյանի կադաստրի պետ Համլետ Մուրադյանի`  խմբակային հանցագործության մասին։

ՀՀ Ոստիկանապետը դիմումս ուղարկեց Աշտարակի ոստիկանության թաղային լիազոր Գևորգ Մարգարյանին։

Թաղային լիազորը զանգահարեց Հունաստան խնդրեց էլի փաստաթղեր ներկայացնեմ։ Ուղարկեցի բոլոր փաստաթղթերը։

Հետո զանգահարեց և ասաց. «Տաք տեղներդ նստում եք ,սրա նրա տունն եք քանդում ամոթ չեք անում»:

Այս տարի հունվարին եկա Հայաստան: Աշտարակի ոստիկանությունում էի, խնդրեցի թաղային լիազորին քրեական գործը մերժելու որոշմանը ծանոթացնի։ Գործին չծանոթացրեց, ոստիկանը վախեցած զանգեց պետին։ Եկավ մի ուրիշ վախեցած ոստիկան։

Ես կին եմ , հայ մայր և երդվում եմ, որ այդ  ԹԱՎՇՅԱ անգրագետ ոստիկաններին խղճացի։

Սթափվեք…

 Վախկոտ թավշյաներին հեռացրեք համակարգից։ Ոստիկանը պիտի խելացի լինի,գրագետ լինի թասիբ ունենա․․մի քիչ էլ ուղեղ, որ նեղն ընկնելուց չասի ԴԱՏԱԽԱԶՆԱ ասել զ՞անգեմ։

 Այսօրվա Աշտարակի թավշյա,վախկոտ ոստիկաններին գոնե հեռացրեք համակարգից։

Ոստիկանի բարի համբավն են խայտառակում։

Հարգանքներով` Աթենքում գործող E.R.A (Հույն-ռուս-հայ) միության նախագահ` Աղավնի Մկրտչյան:

Հ. Գ Աղավնի Մկրտչյանը հայապահպան բազմաթիվ ծրագրեր է իրականացնում սփյուռքում: Ինչպես նաև «Կամուրջ-88» նախագծի հիմնադիրներից է:

ARLUR.AM,ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ

среда, 20 мая 2020 г.

Այսօր Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Գրասենյակի և ՄՀՆՋ(Միլիցիայի Հատուկ Նշանակության Ջոկատի) կողմից,Գնդապետ`Գրիշա Սարգսյանի հրամանագրով,Պատվոգրով և շքանշաններով պարգևատրվեցին երկու քաջարի ազատամարտիկ նվիրյալ հայորդիներ,Հայրենքին մատուցած ամբասիր ծառայության համար

Մեծագույն ավանդ ունեցան Արցախյան Ազատամարտում , ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի , ՆԳՆ համահավաք ջոկատի ազատամարտիկները , որոնցից մեկն էլ իմ ավագ ընկեր՝ Գրիշա Սարգսյանն է , ով անցավ մի փառապանձ մարտական ուղի և հանդիսացավ մեր հաղթանակը կերտած ազատամարտիկներից մեկը … Գրիշա Սարգսյանը մեծ դերակատարություն ունեցավ նաև հետպատերազմյան շրջանում , հատկապես բանակաշինության գործում … Մեծ էր նաև նրա դերակատարությունը՝ ուղղված ոստիկանության համակարգի կազմավորմանը և հզորացմանը … Շնորհակալ եմ իմ մարտական ընկեր , շնորհակալ եմ , որ չես մոռանում բոլոր նրանց , ով իր դերն է ունեցել մեր հայրենիքի անկախության կերտման և պաշտպանության գործում .. Շնորհակալ եմ, որ միշտ սատար ես կանգնում ազատամարտիկներին …                              Շնորհակալությունս եմ հայտնում բարձր պարգևի համար իմ մարտական ընկեր , իմ հրամանատար , իմ ավագ եղբայր . ազատամարտիկ , ՄՀՆՋ վետերանների միության նախագահ , Ոստիկանության Միջազգային Ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար , պահեստազորի գնդապետ՝ Գրիշա Սարգսյանին /Ժարիտ Գրիշ/ , ում հրամանատարության ներքո  դեռևս 1993-1994 թվականներին անցել եմ մարտական ճանապարհ Արցախյան Ազատամարտում …

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ևՄԻԼԻՑԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՋՈԿԱՏԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ-ԳՆԴԱՊԵՏ`ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ (ԺԱՐԻՏ ԳՐԻՇԻ)ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՏԵՂԻՔ Է ՏՎԵԼ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ և ԽՈՒՃԱՊԻ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ ՆԱԽԿԻՆ ՌԵԺԻՄԱԿԱՆՆԵՐԸ

Գնդապետ Գրիշա Սարգսյանը հրատապ կոչով դիմում է վարչապետին
20.05.2020 
Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունները անհանգստացնում են Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին:
Գրիշա Սարգսյանը Arlur.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ չի կարող անտարբեր գտնվել տիրող անմխիթար վիճակի նկատմամբ:
«Ես դառնացած եմ, քանի որ այս ամենը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Պետք է  շեշտեմ, որ  որոշ անմեղսունակներ շահարկելով Արցախի և ազատագրված տարածքների թեման փորձում են հանրության աչքերում դիվիդենտներ շահել : Ես ասել և ասում եմ` գոյություն ունի պատերազմի օրենք, ըստ որի արյունով ազատագրված հողը երբեք չի հանձնվում: Թավշյա հեղափոխության առաջին օրերից սկսած  հորդորել եմ` շարժվել հեղափոխության օրենքներով` շտապ և ակնթարթային: Այն չի կարող ուղղորդվել բռնապետության կողմից ընդունված օրենքներով:
Հարգելի վարչապետ, կրկին հորդորում ենք պահպանել և չկորցնել հեղափոխության գաղափարը և շարժվել հեղափոխական օրենքներով, եթե ոչ` կնշանակի, որ  2018 թվականին իշխանափոխություն է եղել ու ոչ թե հեղափոխություն:
Հեղափոխության առաջին իսկ օրվանից ձեր գործողությունները բոլոր ոլորտներում բախվում են օրենքների անհամաչափության, հանձինս Սահմանադրական Դատարանի: Հիշեցնում եմ, որ Հայաստանը պառլամենտական երկիր է, ՍԴ-ի հարցը վաղուց պետք է լուծված լիներ` ԱԺ-ում ընդունելով սահմանադրության սույն կետի փոփոխությունով: Տվյալ պարագայում հանրաքվե և ավելորդ ծախսերի կարիքը չէր լինի»,-նշում է Գրիշա Սարգսյանը:
Գնդապետ Սարգսյանը հորդորում է շտապ կատարել հետևյալ գործողությունները:
Պետք է քաղաքական գնահատական տրվի  նախկին իշխանություններին,
ինչպես 1956թ. ԽՍՀՄ 20-րդ համագումարում Խրյուշչովի ելույթը վերաբերվում էր Ստալինին և անվանվում «О культе личности и его последствиях»: Այս քայլով կփակվի միջազգային կառույցների   գնահատական տալու և Հայաստանի ներքին գործերին խառնվելու հնարավորությունը:
Պետք է շտապ կասեցնել ՀՀԿ գործունեությունը, որը տարիներ շարունակ երկիրը վերածել է կոլխոզի`հարստահարելով, սննկացնելով և ծնկի բերոլով հայ ազգին:
ԱԺ-ում շտապ նախաձեռնել կուսակցությունների մասին  օրենքի փոփոխություն, դադարեցնելով մարդ-կուսակցությունների գործունեությունը, որոնք հանուն սեփական շահի բզկտում են երկիրը:
Կատարեք ձեր խոստումը, ստեղծեք անցումային արդարադատություն: Այս պարագայում արդարադատության համակարգը միայն կշահի:
Դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումը համարել առաջնային և շտապ:
Ապօրինի հարստացման օրենքի մասով` հրավիրել միջազգային աուդիտորական կազմակերպություն, որը  կուսումնասիրի  2000թ.-ից սկսած օլիգարխների բիզնեսները, վեր հանելով  ստվերային մասը, կատարել վերջնահաշվարկ և օրենքով սահմանված կարգով ազգայնացնել նրանց ձեռք բերած ունեցվածքը:
Պետք է բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները, ընդերքը, կապը, էլեկտրաէներգիան, օդանավակայանը, ջուրը, փոստը  և երկաթուղին ազգայնացնել, քանի որ ըստ ՀՀ գործող սահմանադրության դրանք հանդիսանում են ՀՀ-ի  սեփականությունը:
Պետք է կատարել արմատական կադրային փոփոխություն`ձերբազատվելով նախկին իշխանության կադրերից:
Հ.Գ. Հարգարժան  Վարչապետ, ի՞նչն է ձեզ խանգարում, որպեսզի շտապ իրականացնեք մեր առաջարկը: Ողջ հայությունը սրտատրոփ սպասում է այդ քայլերին: Մենք պատրաստ ենք հանուն Հայաստանի հանրապետությանը, աշխարհասփյուռ հայությանը ստանձնել որոշ պարտականություններ և օգնել հեղափոխությունը հասցնել ավարտին: Մենք պետության և պետականության նվիրյալներն ենք»,-հայտարարում է Գրիշա Սարգսյանը:

суббота, 9 мая 2020 г.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՕՄՈՆՆ Է ԳԱԼԻՍ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՕՄՈՆՆ  Է  ԳԱԼԻՍ

Բարև  ձեզ, սիրելի բազմաչարչար  ու հաղթանակած հայ ժողովուրդ։
Մենք  հայերս ունենք դարավոր  պատմություն։ Սիրելի հայրենակիցներ մենք  հայերս  ականատես ենք եղել  բազմաթիվ  ոճրագործությունների, բայց  երբևէ չենք ծնկել և միշտ դուրս ենք եկել պատվով և հաղթանակած։
Ասօր մայիսի 9 է...
<<Միջազգային  Ոստիկանական  Ասոցիացիայի >> Հայաստանյան  գրասենյակի հիմնադիր  նախագահ` <<Միլիցիայի Հատուկ Նշանակության  Ջոկատի>> (ОМОН-ի)  հիմնադիր, Ոսիկանության  ներքին  զորքերի  հիմնադիր, 1990 ական թ-ին Արցախյան պատերազմի  ոստիկանության  КОЛЬЦО օպերացիային  հաղթանակած, բանակաշինության  հիմնադիր, Հրամանատար, Գնդապետ` Գրիշա Սարգսյանը  շնորհավորում է հայ ժողովրդին 1945թ, 1992թ-ի Շուշիի ազատագրման, 2018 թ-ի թավշյա ոչ բռնի հեղափոխության հաղթանակների օրվա կապակցությամբ։ 
<<Միջազգային Ոստիկանական  Ասոցիացիայի>> Հայաստանյան  գրասենյակը, <<Միլիցիայի  հատուկ  նշանակության  ջոկատը>> (Օմոնը) կոչ է  անում  բոլոր  հակապետական, հակահեղափոխական  և նախկին և  ներկա  կուսակցական  շահեր  հետապնդող  ուժերին, սթափվեք հանգիստ վերնգեք  տեղներդ, չփորձեք բազմաչարչար  հայ  ժողովրդից  խլել և տապալել, 2018 թ-ի թավշյա ոչ բռնի  հեղափոխության  հաղթանակը, չփորձվեք հարվածել  հայ  ժողովրդի  կողմից  ընտրված  լեգիտիմ վարչապետի թիկունքից, չփորձվեք խալխլել պետությունը և  պետականությունը, քանի  որ  այս  անգամ գործ կունենաք Օմոնի հետ։ Եթե  նախկին ռեժիմի  և  ներկայումս` ռեժիմից մնացած  մնացորդներդ կարողացել եք  խույս տալ Դատախազությունից, Ոստիկանությունից, Ազգային  Անվտանգությունից, ընդհանուր  առմամբ  փախչել  օրենքից,  որպեսզի  պատասխան չտաք  ձեր կատարած հանցանքների  համար, ապա  զգուշացնում եմ , Օմոնից ոչ ոք  չի կարող  փախչել։
Խելքներդ  գլուխներդ հավաքեք, համախմբվեք  թիկունք  կանգնեք  ժողովրդի  ընտրյալին, քանի  որ  Օմոնն է  գալիս։
Եվս  մեկ անգամ զգուշացում եմ բոլոր հակապետական, հակահեղափոխական  անհատներին, կազմակերպություններին։ Եթե  հանկարծ, հայ ժողովրդի ընտրյալ լեգիտիմ վարչապետ` Նիկոլ Փաշինյանը  ունենա  <<առողջական խնդիրներ>>, որի  պատճառով չկարողանա  սուրբ խաչը  կրել  մինջև  վերջ, ես`Գրիշա  Սարգսյանս իմ և  ամբողջ  օմոնականների անունից զգուշացնում եմ, որ  թույլ  չենք  տա  ոչ մեկին հայ ժողովրդից  խլել  ազատութնունը և անկախությունը և  վերագրել իր վրա։ Ինչպես 1990թ -ականներին, այնպեսել  հիմա, բոլոր  մեղսագործներդ, ժողովրդից  ու  պետությունից  ալան-թալան  անողներդ ծնկած անցնելու եք  Օմոնի  թրի տակով, կպատժվեք  քաղաքական, հոգեբանական, ֆիզիկական  և  Օմոնին'  սահմանադրությամբ  լիազորված բոլոր խիստ ու բիրտ  մեթոդներով։
Սիրելի հայ ազգի ազատամարտիկներ, զոհվածի մայրե'ր, կրկին շնորհավոր բոլորիս  մայիսի 9-ը։ Խոնարվում եմ  բոլորի  շիրիմների  առջև։

Գնդապետ`Գրիշա  Սարգսյան
09.05.2020թ

суббота, 2 мая 2020 г.

Ժամանակն է, որ Հայաստանի ոստիկանությունը վերածվի կիբեռոստիկանության». Գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչը` Վարչապետին02.05.2020

Վերջին օրերին հայ ազգը ականատես դարձավ մի զարհուրելի իրականության: Արտակարգ իրադրության պայմաններում Գավառում ոչ միայն կրակոցներ հնչեցին և եղան զոհեր , այլ ոստիկանության աչքի առաջ վենդետայի զոհ դարձան երկու տղամարդիկ: Կտրված կոկորդների մասին այս իրականությունը սարսափ ֆիլմ չէ, այլ իրավական առումով ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունք:

«Ցավում և դատապարտում եմ Գավառում կատարված սարսափելի դեպքի մեղավորներին և ցավում ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ պահվածքի պատճառով մարդկային կորուստներ տալու ցավալի փաստի առիթով: Բազմիցս հայտարարել եմ, որ հեղափոխությունից հետո պետք է Հայաստանում տեղի ունենար ոստիկանական համակարգի արմատական փոփոխություն, քանի որ ոստիկանը պետք է լինի գրագետ, բանիմաց: Ոստիկանությունը ցավոք չի իրականացրել իր գործառույթը: ԶԼՄ-ները տարածում են տեղեկատվություն, ըստ որի դեպքի վայրում է գտնվել Ոստիկանապետը, ինչպես նաև բազմաթիվ ոստիկաններ: Ոստիկանները հիվանդանոցում գտնվելով պարտավոր էին պաշտպանել վիրավորներին, անգամ եթե վտանգեին սեփական կյանքը:Ոստիկանությունը զենք օգտագործելու կանոններին տիրապետում է: Ոստիկաները քննություն են հանձնում զենքի օգտագործման կանոնների վերաբերյալ, հետևաբար պարտավոր են պաշտպանել քաղաքացու իրավունքները և կյանքը: Այս պարագայում ոստիկանները կարող էին կանխել հանցագործությունը և երկու մարդու վիզը դանակով կտրելու հանգամանքը:»,-Arlur.am-ի հետ զրույցում նշեց Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ):

Գրիշա Սարգսյանի խոսքով` այսօր Հայաստանում ոստիկանները նվաստացած և վախեցած կարգավիճակում են, ինչը իսկապես ցավալի է: «Ամեն մեկը կարող է ծաղրել ու նսեմացնելով հեռախոսով նկարահանել ոստիկանին և դրա համար պաասխանատվության չենթարկվել:Մարդու իրավունքների հիմնարար ազատությունն է կեղծվում ըստ էության: Մարդու իրավունքների հիմնարար ազատության հիմնական ջատագովները Եվրոպական երկրներն են  և ԱՄՆ-ն: Տեսեք, թե Եվրոպայում և ԱՄՆ-ում  ոստիկանությունը ինչպես է վերաբերվում կարգազանց քաղաքացիներին: Ոստիկանության օրինական պահանջը չկատարող հանցագործին տեղում գնդակահարում են, որովհետև ոստիկանի անձը անձեռնամխելի է: Ժամանակն է, որ Հայաստանի ոստիկանությունը վերածվի կիբեռոստիկանության, որպեսզի կարգ ու կանոն լինի և ոստիկանը չվախենա, որ իրեն քարշ կտան այս կառույցից այն կառույց` ծառայողական քննության համար: Ես հավաստում եմ, որ եթե 90-ականներին ոստիկանությունը այսքան բարոյալքված լիներ, մենք ոչ անկախություն ձեռք կբերեինք, և ոչ էլ բանակ կստեղծեինք: Այդ թվականներին բոլորը զինված էին և երկրում ալան-թալան էր տիրում: Միլիցիայի հատուկ ջոկատները կարողացան ժամանակին կանխել այդ վիճակը, մասնակցել բանակաշինության գործին և սատարել պետականությանը: Մեզ վախկոտ ոստիկանություն պետք չի, քանի որ ուժն է ծնում իրավունք: Հեղափոխությունը ավարտին հասցնելու համար պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն իրավապահ համակարգում»,-նշեց գնդապետ Սարգսյանը:

Գրիշա Սարգսյանը մտահոգ է ստեղծված իրավիճակով և դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հարգելի Նիկոլ Փաշինյան, շտապ պետք է բարեփոխել ոստիկանության համակարգը: Պետք է արմատական կադրային փոփոխությունների գնալ: Ուժային կառույցի ղեկավարներ նշանակելիս դուք առաջին անգամ սխալ ընտրություն կատարեցիք և բախվեցիք դավաճանության: Ինչո՞ւ չաստիճանազրկեցիք այդ ուժային կառույցների ղեկավարներին, որոնք պետության և պետականության դեմ քայլեր էին անում: Զգոն եղեք, որ պետականությունը անխախտ ու հզոր լինի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջև։ Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել ևս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։ Այս իրադարձություններին հաջորդել է դաժան վենդետա (արյան վրեժ), և դա այն դեպքում, երբ Ոստիկանապետը և բազմաթիվ ոստիկաններ եղել են դեպքի վայրում ։ Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։

суббота, 11 апреля 2020 г.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԳՆԴԱՊԵՏ`ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԳՐԱՍԵՆՅԱԿԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
     ՈՒՇԻ-ՈՒՇՈՎ ՀԵՏԵՒԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐԻՆ, ՈՐՏԵՂ ՈՄԱՆՔ, ԻՐԵՆՑԻՑ ՈՉԻՆՉ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ, ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՐԻՍԵՑԻՈՒԹՅԱՄԲ՝ ՍՊԻՏԱԿԸ ՍԵՒԻ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՎ  ՈՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ   ՀԱՆՐՈՒԹՅԱՆը
     ՄՒՋԱԶԳԱՅԻՆ   ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ   ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ   ՆԻԿՈԼ   ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
     ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՄԻՆՉ ՕՐՍ ԹԵ ՆԱԽԿԻՆ, ԹԵ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՆԳԱՐՎԵԼ Է ԵՒ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ԱՅՍ ՀԶՈՐ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԵՐՈՒԺԸ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։
     ՀՈՒՅՍ ԵՆՔ ՏԱԾՈՒՄ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԵՐ ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՐԺԱՆԱՆ ՁԵՐ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ՝ Ի ՓԱՌՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ 
ՆԱԽԱԳԱՀ ԳՆԴԱՊԵՏ ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ

четверг, 9 апреля 2020 г.

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՊՏԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՆԵՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ԵՎ ՉԼՌՈՂ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՊՏԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՆԵՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ԵՎ ՉԼՌՈՂ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սեպտեմբերի 19-ից 24-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված Միջազգային ոստիկանական ասոցիացիայի համաշխարհային 62-րդ կոնգրեսի նիստերը մի քանի օր ընթանում էին խաղաղ ու սովորական հունով: Բայց համաժողովի երրորդ օրը, երբ ելույթով հանդես էր գալիս Եվրամիության ներկայացուցիչը` դոկտոր-պրոֆեսոր Ատանես Դիմիտրովը,  նիստի խաղաղ ընթացքը  մեկեն փոթորկվեց և դահլիճի մթնոլորտը շիկացավ: Դիմիտրովը խոսում էր հակամարտության գոտիների ու դրանց ուղղակի արդյունք փախստականների հիմնահարցի մասին`  նշելով, որ փախստականները  մի իսկական գլխացավանք են դարձել բազմաթիվ երկրների համար, խաթարում են այդ երկրների խաղաղ անդորրը, և կոչ արեց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին` տեղերում պայքարել այդ երևույթի դեմ և հնարավորինս կանխել փախստականների հոսքը այլ երկրներ:

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին ամենևին դուր չեկան  արծարծվող նուրբ թեմայի վերաբերյալ
բանախոսի կոպիտ գնահատականներն ու ոչ մարդասիրական և  անիրատեսական մեկնաբանությունները, նրա անտարբեր, ոչ սրտացավ վերաբերմունքն ու հպանցիկ տոնը:

 Նիստը նախագահողից արտահերթ հարցի իրավունք խնդրելով` Գրիշա Սարգսյանը միջազգային հեղինակավոր կոնգրեսի բեմից հարց տալու փոխարեն ծավալուն ելույթ ունեցավ և կոնկրետ փաստերի ճնշման տակ բազմաթիվ մեղադրանքների տարափ տեղաց, ինչից Եվրամիության ներկայացուցիչը անակնկալի եկավ և չկարողացավ հիմնավոր ու ողջամիտ որևէ պատասխան արտաբերել: Իսկ գնդապետ Սարգսյանի խոսքն արդեն քառորդ դար շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան հիմնահարցի հանիրավի ձգձգման, Եվրոպական կառույցների կողմից մեր ժողովրդի ցավոտ հարցերի հանդեպ ցուցաբերվող քար անտարբերության, ակնհայտ ադրբեջանամետության, ծախվածության, կոռուպցիայի, կաշառակերության և բազմաթիվ այլ ոչ ողջամիտ ու փուչ քայլերի մասին էր:

- Եվրոպական միջազգային կառույցները` Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն և այլն, տարեկան միլիարդավոր դոլարներ են շրջանառում աշխարհում` ժողովրդավարությունը տարածելու, Եվրոպական արժեքները խորացնելու, կոնֆլիկները խաղաղ կարգավորելու, և, մասնավորապես, նաև` փախստականների հիմնահարցը մեղմելու համար,- իր ելույթում նշեց Գրիշա Սարգսյանն ու կրկին դիմեց Եվրամիության ներկայացուցչին.

- Եթե  Դուք նշում եք, որ փախստականների պրոբլեմը աղետալի վիճակում է, ապա ո՞ւր են կորչում այդ միլիարդավոր դոլարները: Եթե Դուք չգիտեք պատասխանը, ապա ես գիտեմ, թե ովքեր են լափել գումարները և այսօր այդ մասին տեղյակ են նաև Եվրոպական մի շարք կառույցների աշխատաոճից հիասթափված շատ շատերը: Այդ միլիարդավոր դոլարները հայտնվել են ադրբեջանական Խավիարի և նավթի տեսքից կուրացածների գրպաններում, և ամենասոսկալին այն է, որ ժողովրդավարության տաճար հանդիսացող ԵԽԽՎ եվրոպացի պատգամավորների մեծ մասն ի զորու է կուրանալ նավթի հոտից և խավիարի համից, դավաճանել սեփական սկզբունքները` ի պաշտպանություն իրենց երբեմնի անփառունակ ղեկավար Պեդրո Ագրամունդի: Բարեբախտաբար, Ագրամունդի և նրա հետ գործարքների մեջ մտած համախոհների հարցը առաջիկայում կքննի Եվրոպական դատարանը և խիստ ու արդարացի վճիռ կկայացնի: Իսկ քանի քանի այդպիսի կոռուպցիոն սկանդալներ մինչ օրս չեն բացահայտվել և խոչընդոտում են Եվրոպական արժեքները բազմաթիվ երկրներում տարածելուն, մասնավորապես, իմ հայրենիքում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը…

Գրիշա Սարգսյանի ելույթը անընդմեջ ուղեկցվում էր բանավեճին հետևող դահլիճի ակնհայտ համակրանքով և բուռն ծափահարություններով:

Եվրամիության ներկայացուցիչը փորձում էր ինչ որ հիմնավորումներ և արդարացումներ բերել, բայց այդպես էլ չկարողացավ որևէ խելամիտ փաստակ առաջադրել, ինչին վերստին բուռն արձագանքեց դահլիճը` հօգուտ Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավարի:

Իսկ Եվրամիության ներկայացուցիչ, դոկտոր-պրոֆեսոր Ատանես Դիմիտրովի «զորեղ» հակափաստարկը Գրիշա Սարգսյանի բազմաթիվ հիմնավորումներին և զորեղ ապացույցներին այն էր, որ Եվրամիությունը սեփական զորք չունի,  զինված ուժեր չունի, որպեսզի վերացնի հայ-ադրբեջանական հակամարտությունը… 

Գնդապետ Սարգսյանը, սակայն, մտրակը ցած դնելու մտադրություն չուներ, մանավանդ`  իր ընդդիմախոսի անհիմն մեկնաբանությունից:

- Զինված ուժեր չունեք, բայց քաղաքական կամք հո ունե՞ք, որպեսզի ճանաչեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և մեկընդմիշտ վերջ տրվի հակամարտությանը, ինչպես դա արվեց Կոսովոյի դեպքում, - վճռական տոնով ասաց Գրիշա Սարգսյանը:

- Այդ հարցում թող քաղաքական կամք ցուցաբերեն ձեր հայրենի իշխանությունները, - Սարգսյանին հակադարձեց Եվրամիության ներկայացուցիչը: - Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Հետևապես, դուք միայն ձեզ մեղադրեք, այլ ոչ թե միջազգային կառույցներին…

Եվրամիության ներկայացուցիչը փորձում էր էլի ինչ որ հիմնավորումներ առաջ քաշել, նոր փաստարկներ բերել, սակայն նրան այլևս չէին լսում և դահլիճի համակրանքը Գրիշա Սարգսյանի կողմ էր...

Կեցցես, հզոր և անվախ հրամանատար Գրիշա Սարգսյան: Դու միջազգային արենայում տարար հերթական հաղթանակը` հօգուտ քո ժողովրդի և թույլ չտվեցիր գլուխ բարձրացնի անարդարությունը, որը քո կողմից արժանացավ բարոյական շառաչուն ապտակի: 
Դու նվաճեցիր դահլիճի համակրանքը: Վկա` չընդհատվող ծափահարությունները...

вторник, 7 апреля 2020 г.

Չմատնվենք խուճապի, հայ ազգը շատ փորձություններ է հաղթահարել. Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) դիմակներ ու ձեռնոցներ է բաժանել

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը արտակարգ իրավիճակի պայմաններում չկարողացավ տանը մնալ: Նա նախաձեռնեց և իրականություն դարձրեց այս օրերի համար կարևոր մի ծրագիր, կամ ավելի շատ առաքելություն:

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղը երկու հազար ձեռնոց և դիմակ բաժանեց մարդկանց: Գրիշա Սարգսյանը այդ մասին խոսել չէր ուզում: Նա նշում է, որ բարի գործի մասին չարժէ բարձրաձայնել:

Arlur.am-ի հետ զրույցում Գրիշա Սարգսյանը կարճ պատասխանեց.«Տեսնելով աշխարհում կատարվող իրավիճակը չէի կարող որևէ կերպ չմասնակցել կորոնավիրուսի դեմ  պայքարին միտված աշխատանքներին: Հայ ժողովուրդը շատ փորձություններ է հաղթահարել,հույս եմ հայտնում, որ մենք փառքով կհաղթանակենք նաև կորոնավիրուսը: Կանգուն է հայը և հայի ոգին»:

ՀայտարարությունՄիջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի պաշտոնական հայտարարությունը։

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի պաշտոնական հայտարարությունը
Հայտարարություն
Միջազգային  Ոստիկանական  Ասոցիացիայի  Հայաստանյան  գրասենյակի  պաշտոնական  հայտարարությունը։

Հարգելի  աշխարհասփյուռ  հայրենակիցներ,այսօր  ողջ  աշխարհը  խուճապի է մատնվել  ինչ  որ  կորոնավիրուսի  պատճառով։
Տեսնելով  և լսելով   աշխարհի լրատվամիջոցների  հայտարարությունները  և  մեկնաբանությունները,որոնք  շատ  լուրջ  վնաս են հասցնում  աշխարհի  ժողովրդին և  տնտեսությանը  քան  կորոնավիրուսը։
Ով' հայ  ժողովուրդ' խնդրում և հորդորում ենք Ձեզ' ,խուճապի  չմատնվել, դ 'ուք  դարերով  ականատես եք  եղել  և  անցել եք  բազմաթիվ  դաժանությունների, արհավիրքների  միջով։Տեսել եք  սով,սպանություններ,եղեռն,երկրաշարժ,պատերազմ,համաճարագներ,բազմաթիվ արյուն և  դիակներ...         Բայց  պատվով   ու  հաղթանակած  այդ  ամենի  միջով  դուրս ենք  եկել։
Ով' հայոց մայրեր',քույրեր' ......
Ձեզ '  ուժ,կորով համբերություն, երբեք  չնկճվեք։Ինչպես  մեծն  Ջիվանին   է    ասել...Ձախորդ  օրերը  ձմռան  նման  կգան  ու  կերթան...
Համբերություն  բոլորիդ...

Հարգանքներով, Գնդապետ`Գրիշա Սարգսյան

среда, 4 марта 2020 г.

Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի և Ռումինիայի ,Մոլդովիայի միջազգային Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների նախագահների եռակողմ պայմանագրի կնքումը

Այսօր  Հանրապետության 65 հասցյում  գտնվող  <<Անի  Գրանդ  Հոթել  >>հյուրանոցային  համալիրի  կոնֆերանսի  դահլիճում կայացավ  <<Միջազգային  Ոստիկանական  Ասոցիացիայի >>Հայաստանյան գրասենյակի   և  Մոլդովիայի`(Գենեռալ`Վասիլի  Բաթկոն) և Ռումինիայի` ( Դոկտոր`Ֆլորենտին Սկալենտինը)միջազգային  գրասենյակների  նախագահների  եռակողմ  պայմանագրերի  կնքումը ,այն մասին,որ  Հայաստանը  կարողանա  օտար  երկրներում  գտնվող  մեր  հայրենակիցների  իրավունքները  Հայաստանից  պաշտպանել։ Հրավիրված էր  նաև  Կանադայի  հայ  ,<<Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի >> գրասենյակի  նախագահը։
Եռակողմ  պայմանագրի  կնքելուց  հետո  տեղի  ունեցան  բազմաթիվ  ելույթներ  և  պատվոգրերի և  շքանշանների  պարգևատրումներ։Այս կարևոր  հանդիպումը  և  հրավերքը  կազմակերպել էր  <<Միջազգային Ոստիկանական  Ասոցիացիայի >>Հայաստանյան  գրասենյակը ,գրասենյակի  նախագահ,գնդապետ  Գրիշա  Սարգսյանի  նախաձեռնությամբ։
Դիտեք տեսանյութը։

понедельник, 2 марта 2020 г.

Մարտի 2-7-ը Հայաստան են ժամանելու Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի Նխագահ,գնդապետ`Գրիշա Սարգսյանի հրավերով`

ՀԱՐԳԵԼԻ  ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ  ,ՍՈՒՅՆ Թ-Ի ՄԱՐՏԻ 2-7-Ը <<ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՈՍՏԻԿՆԱԿԱՆ  ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ>>ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ  ԳՐԱՍԵՆՅԱԿԻ  ՆԱԽԱԳԱՀ,   ԳՆԴԱՊԵՏ`ԳՐԻՇԱ  ՍԱՐԳՍՅԱՆԻ   ՀՐԱՎԵՐՈՎ,ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ  ԺԱՄԱՆԵԼՈՒ  ՌՈՒՄԻՆԻԱՅԻ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՊԱՇՏՊԱՆ,ԴՈԿՏՈՐ`  ՖԼՈՐԵՆՏԻՆ  ՍԿԱԼԵՆՏԻՆԸ  ԵՒ ՄՈԼԴՈՎԻԱՅԻ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՊԱՇՏՊԱՆ ,ԳԵՆԵՐԱԼ`ՎԱՍԻԼԻ  ԲԱԹՔՈՆ։ՀԱՆԴԻՊՄԱՆ  ԸՆԴԱՑՔՈՒՄ  ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ  Է  ԵՌԱԿՈՂՄ  ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ  ԿԿՆՔՎԻ    ՀՈՒՇԱԳԻՐ,ՈՐՊԵՍԶԻ  ՄԵՆՔ  ԿԱՐՈՂԱՆԱՆՔ  ՊԱՇՏՊԱՆԵԼ  ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ  ՀԱՅՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ՏՎՅԱԼ  ԵՐԿՐՆԵՐՈՒՄ։

<<Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի>>Հայաստանյան գրասենյակի  հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին։
#nikolpashinyan/նիկոլփաշինյան