четверг, 21 мая 2020 г.

<<...Սթափվեք…>>. Աթենքում գործող E.R.A միության նախագահը միացավ գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչին

<<...Սթափվեք…>>. Աթենքում գործող E.R.A միության նախագահը միացավ գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչին

Ես սփյուռքում բնակվող ՀՀ հպարտ քաղաքացի եմ։Միանում եմ  Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՄՀՆՋ վետերանների միության նախագահ Գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչին։

Ուզում եմ ավելացնել` անտարբերությունը չարիք է ծնում։
Հանցագործությունը միշտ արմատավորվում է, երբ կանխող չի լինում, իսկ կանխողը պետք է լինի արդարադատական համակարգը, առաջնահերթ ոստիկանությունը:

Մի քանի տարի առաջ «խմբակային» հանցագործություն էր կատարվել։ Օտարվել էր իմ սեփականությունը։

Մեծ դժվարությամբ, տարիների պայքարից հետո կարողացա վերականգնել իրավունքներս։ Հանցագործներին չպատժեցին,  քանի որ օրենքը չէր գործում։ Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո դիմեցի օրենքին հուսալով, որ հանցագործները պատասխան կտան,որովհետև դատական նիստերից մեկի ժամանակ մարդ էր մահացել ․․․

Արագածոտնի մարզում էր կատարվել խմբակային հանցագորխությունը: Ես  դիմեցի ՀՀ Ոստիկանապետին։

Դիմումիս կցել էի փաստաթղթեր, ապացույցներ․․․

Դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի, Թալինի դատավոր Մանուկ Մարգարյանի, Փաստաբան Հրաչ Ալեզյանի, Կոշի գաղութի պետի տեղակալ Ռուբեն Շաբոյանի կադաստրի պետ Համլետ Մուրադյանի`  խմբակային հանցագործության մասին։

ՀՀ Ոստիկանապետը դիմումս ուղարկեց Աշտարակի ոստիկանության թաղային լիազոր Գևորգ Մարգարյանին։

Թաղային լիազորը զանգահարեց Հունաստան խնդրեց էլի փաստաթղեր ներկայացնեմ։ Ուղարկեցի բոլոր փաստաթղթերը։

Հետո զանգահարեց և ասաց. «Տաք տեղներդ նստում եք ,սրա նրա տունն եք քանդում ամոթ չեք անում»:

Այս տարի հունվարին եկա Հայաստան: Աշտարակի ոստիկանությունում էի, խնդրեցի թաղային լիազորին քրեական գործը մերժելու որոշմանը ծանոթացնի։ Գործին չծանոթացրեց, ոստիկանը վախեցած զանգեց պետին։ Եկավ մի ուրիշ վախեցած ոստիկան։

Ես կին եմ , հայ մայր և երդվում եմ, որ այդ  ԹԱՎՇՅԱ անգրագետ ոստիկաններին խղճացի։

Սթափվեք…

 Վախկոտ թավշյաներին հեռացրեք համակարգից։ Ոստիկանը պիտի խելացի լինի,գրագետ լինի թասիբ ունենա․․մի քիչ էլ ուղեղ, որ նեղն ընկնելուց չասի ԴԱՏԱԽԱԶՆԱ ասել զ՞անգեմ։

 Այսօրվա Աշտարակի թավշյա,վախկոտ ոստիկաններին գոնե հեռացրեք համակարգից։

Ոստիկանի բարի համբավն են խայտառակում։

Հարգանքներով` Աթենքում գործող E.R.A (Հույն-ռուս-հայ) միության նախագահ` Աղավնի Մկրտչյան:

Հ. Գ Աղավնի Մկրտչյանը հայապահպան բազմաթիվ ծրագրեր է իրականացնում սփյուռքում: Ինչպես նաև «Կամուրջ-88» նախագծի հիմնադիրներից է:

ARLUR.AM,ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ

среда, 20 мая 2020 г.

Այսօր Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Գրասենյակի և ՄՀՆՋ(Միլիցիայի Հատուկ Նշանակության Ջոկատի) կողմից,Գնդապետ`Գրիշա Սարգսյանի հրամանագրով,Պատվոգրով և շքանշաններով պարգևատրվեցին երկու քաջարի ազատամարտիկ նվիրյալ հայորդիներ,Հայրենքին մատուցած ամբասիր ծառայության համար

Մեծագույն ավանդ ունեցան Արցախյան Ազատամարտում , ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի , ՆԳՆ համահավաք ջոկատի ազատամարտիկները , որոնցից մեկն էլ իմ ավագ ընկեր՝ Գրիշա Սարգսյանն է , ով անցավ մի փառապանձ մարտական ուղի և հանդիսացավ մեր հաղթանակը կերտած ազատամարտիկներից մեկը … Գրիշա Սարգսյանը մեծ դերակատարություն ունեցավ նաև հետպատերազմյան շրջանում , հատկապես բանակաշինության գործում … Մեծ էր նաև նրա դերակատարությունը՝ ուղղված ոստիկանության համակարգի կազմավորմանը և հզորացմանը … Շնորհակալ եմ իմ մարտական ընկեր , շնորհակալ եմ , որ չես մոռանում բոլոր նրանց , ով իր դերն է ունեցել մեր հայրենիքի անկախության կերտման և պաշտպանության գործում .. Շնորհակալ եմ, որ միշտ սատար ես կանգնում ազատամարտիկներին …                              Շնորհակալությունս եմ հայտնում բարձր պարգևի համար իմ մարտական ընկեր , իմ հրամանատար , իմ ավագ եղբայր . ազատամարտիկ , ՄՀՆՋ վետերանների միության նախագահ , Ոստիկանության Միջազգային Ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար , պահեստազորի գնդապետ՝ Գրիշա Սարգսյանին /Ժարիտ Գրիշ/ , ում հրամանատարության ներքո  դեռևս 1993-1994 թվականներին անցել եմ մարտական ճանապարհ Արցախյան Ազատամարտում …

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ևՄԻԼԻՑԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՋՈԿԱՏԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ-ԳՆԴԱՊԵՏ`ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ (ԺԱՐԻՏ ԳՐԻՇԻ)ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՏԵՂԻՔ Է ՏՎԵԼ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ և ԽՈՒՃԱՊԻ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ ՆԱԽԿԻՆ ՌԵԺԻՄԱԿԱՆՆԵՐԸ

Գնդապետ Գրիշա Սարգսյանը հրատապ կոչով դիմում է վարչապետին
20.05.2020 
Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունները անհանգստացնում են Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՄՀՆՋ վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին:
Գրիշա Սարգսյանը Arlur.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ չի կարող անտարբեր գտնվել տիրող անմխիթար վիճակի նկատմամբ:
«Ես դառնացած եմ, քանի որ այս ամենը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Պետք է  շեշտեմ, որ  որոշ անմեղսունակներ շահարկելով Արցախի և ազատագրված տարածքների թեման փորձում են հանրության աչքերում դիվիդենտներ շահել : Ես ասել և ասում եմ` գոյություն ունի պատերազմի օրենք, ըստ որի արյունով ազատագրված հողը երբեք չի հանձնվում: Թավշյա հեղափոխության առաջին օրերից սկսած  հորդորել եմ` շարժվել հեղափոխության օրենքներով` շտապ և ակնթարթային: Այն չի կարող ուղղորդվել բռնապետության կողմից ընդունված օրենքներով:
Հարգելի վարչապետ, կրկին հորդորում ենք պահպանել և չկորցնել հեղափոխության գաղափարը և շարժվել հեղափոխական օրենքներով, եթե ոչ` կնշանակի, որ  2018 թվականին իշխանափոխություն է եղել ու ոչ թե հեղափոխություն:
Հեղափոխության առաջին իսկ օրվանից ձեր գործողությունները բոլոր ոլորտներում բախվում են օրենքների անհամաչափության, հանձինս Սահմանադրական Դատարանի: Հիշեցնում եմ, որ Հայաստանը պառլամենտական երկիր է, ՍԴ-ի հարցը վաղուց պետք է լուծված լիներ` ԱԺ-ում ընդունելով սահմանադրության սույն կետի փոփոխությունով: Տվյալ պարագայում հանրաքվե և ավելորդ ծախսերի կարիքը չէր լինի»,-նշում է Գրիշա Սարգսյանը:
Գնդապետ Սարգսյանը հորդորում է շտապ կատարել հետևյալ գործողությունները:
Պետք է քաղաքական գնահատական տրվի  նախկին իշխանություններին,
ինչպես 1956թ. ԽՍՀՄ 20-րդ համագումարում Խրյուշչովի ելույթը վերաբերվում էր Ստալինին և անվանվում «О культе личности и его последствиях»: Այս քայլով կփակվի միջազգային կառույցների   գնահատական տալու և Հայաստանի ներքին գործերին խառնվելու հնարավորությունը:
Պետք է շտապ կասեցնել ՀՀԿ գործունեությունը, որը տարիներ շարունակ երկիրը վերածել է կոլխոզի`հարստահարելով, սննկացնելով և ծնկի բերոլով հայ ազգին:
ԱԺ-ում շտապ նախաձեռնել կուսակցությունների մասին  օրենքի փոփոխություն, դադարեցնելով մարդ-կուսակցությունների գործունեությունը, որոնք հանուն սեփական շահի բզկտում են երկիրը:
Կատարեք ձեր խոստումը, ստեղծեք անցումային արդարադատություն: Այս պարագայում արդարադատության համակարգը միայն կշահի:
Դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումը համարել առաջնային և շտապ:
Ապօրինի հարստացման օրենքի մասով` հրավիրել միջազգային աուդիտորական կազմակերպություն, որը  կուսումնասիրի  2000թ.-ից սկսած օլիգարխների բիզնեսները, վեր հանելով  ստվերային մասը, կատարել վերջնահաշվարկ և օրենքով սահմանված կարգով ազգայնացնել նրանց ձեռք բերած ունեցվածքը:
Պետք է բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները, ընդերքը, կապը, էլեկտրաէներգիան, օդանավակայանը, ջուրը, փոստը  և երկաթուղին ազգայնացնել, քանի որ ըստ ՀՀ գործող սահմանադրության դրանք հանդիսանում են ՀՀ-ի  սեփականությունը:
Պետք է կատարել արմատական կադրային փոփոխություն`ձերբազատվելով նախկին իշխանության կադրերից:
Հ.Գ. Հարգարժան  Վարչապետ, ի՞նչն է ձեզ խանգարում, որպեսզի շտապ իրականացնեք մեր առաջարկը: Ողջ հայությունը սրտատրոփ սպասում է այդ քայլերին: Մենք պատրաստ ենք հանուն Հայաստանի հանրապետությանը, աշխարհասփյուռ հայությանը ստանձնել որոշ պարտականություններ և օգնել հեղափոխությունը հասցնել ավարտին: Մենք պետության և պետականության նվիրյալներն ենք»,-հայտարարում է Գրիշա Սարգսյանը:

суббота, 9 мая 2020 г.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ,ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՕՄՈՆՆ Է ԳԱԼԻՍ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՕՄՈՆՆ  Է  ԳԱԼԻՍ

Բարև  ձեզ, սիրելի բազմաչարչար  ու հաղթանակած հայ ժողովուրդ։
Մենք  հայերս ունենք դարավոր  պատմություն։ Սիրելի հայրենակիցներ մենք  հայերս  ականատես ենք եղել  բազմաթիվ  ոճրագործությունների, բայց  երբևէ չենք ծնկել և միշտ դուրս ենք եկել պատվով և հաղթանակած։
Ասօր մայիսի 9 է...
<<Միջազգային  Ոստիկանական  Ասոցիացիայի >> Հայաստանյան  գրասենյակի հիմնադիր  նախագահ` <<Միլիցիայի Հատուկ Նշանակության  Ջոկատի>> (ОМОН-ի)  հիմնադիր, Ոսիկանության  ներքին  զորքերի  հիմնադիր, 1990 ական թ-ին Արցախյան պատերազմի  ոստիկանության  КОЛЬЦО օպերացիային  հաղթանակած, բանակաշինության  հիմնադիր, Հրամանատար, Գնդապետ` Գրիշա Սարգսյանը  շնորհավորում է հայ ժողովրդին 1945թ, 1992թ-ի Շուշիի ազատագրման, 2018 թ-ի թավշյա ոչ բռնի հեղափոխության հաղթանակների օրվա կապակցությամբ։ 
<<Միջազգային Ոստիկանական  Ասոցիացիայի>> Հայաստանյան  գրասենյակը, <<Միլիցիայի  հատուկ  նշանակության  ջոկատը>> (Օմոնը) կոչ է  անում  բոլոր  հակապետական, հակահեղափոխական  և նախկին և  ներկա  կուսակցական  շահեր  հետապնդող  ուժերին, սթափվեք հանգիստ վերնգեք  տեղներդ, չփորձեք բազմաչարչար  հայ  ժողովրդից  խլել և տապալել, 2018 թ-ի թավշյա ոչ բռնի  հեղափոխության  հաղթանակը, չփորձվեք հարվածել  հայ  ժողովրդի  կողմից  ընտրված  լեգիտիմ վարչապետի թիկունքից, չփորձվեք խալխլել պետությունը և  պետականությունը, քանի  որ  այս  անգամ գործ կունենաք Օմոնի հետ։ Եթե  նախկին ռեժիմի  և  ներկայումս` ռեժիմից մնացած  մնացորդներդ կարողացել եք  խույս տալ Դատախազությունից, Ոստիկանությունից, Ազգային  Անվտանգությունից, ընդհանուր  առմամբ  փախչել  օրենքից,  որպեսզի  պատասխան չտաք  ձեր կատարած հանցանքների  համար, ապա  զգուշացնում եմ , Օմոնից ոչ ոք  չի կարող  փախչել։
Խելքներդ  գլուխներդ հավաքեք, համախմբվեք  թիկունք  կանգնեք  ժողովրդի  ընտրյալին, քանի  որ  Օմոնն է  գալիս։
Եվս  մեկ անգամ զգուշացում եմ բոլոր հակապետական, հակահեղափոխական  անհատներին, կազմակերպություններին։ Եթե  հանկարծ, հայ ժողովրդի ընտրյալ լեգիտիմ վարչապետ` Նիկոլ Փաշինյանը  ունենա  <<առողջական խնդիրներ>>, որի  պատճառով չկարողանա  սուրբ խաչը  կրել  մինջև  վերջ, ես`Գրիշա  Սարգսյանս իմ և  ամբողջ  օմոնականների անունից զգուշացնում եմ, որ  թույլ  չենք  տա  ոչ մեկին հայ ժողովրդից  խլել  ազատութնունը և անկախությունը և  վերագրել իր վրա։ Ինչպես 1990թ -ականներին, այնպեսել  հիմա, բոլոր  մեղսագործներդ, ժողովրդից  ու  պետությունից  ալան-թալան  անողներդ ծնկած անցնելու եք  Օմոնի  թրի տակով, կպատժվեք  քաղաքական, հոգեբանական, ֆիզիկական  և  Օմոնին'  սահմանադրությամբ  լիազորված բոլոր խիստ ու բիրտ  մեթոդներով։
Սիրելի հայ ազգի ազատամարտիկներ, զոհվածի մայրե'ր, կրկին շնորհավոր բոլորիս  մայիսի 9-ը։ Խոնարվում եմ  բոլորի  շիրիմների  առջև։

Գնդապետ`Գրիշա  Սարգսյան
09.05.2020թ

суббота, 2 мая 2020 г.

Ժամանակն է, որ Հայաստանի ոստիկանությունը վերածվի կիբեռոստիկանության». Գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչը` Վարչապետին02.05.2020

Վերջին օրերին հայ ազգը ականատես դարձավ մի զարհուրելի իրականության: Արտակարգ իրադրության պայմաններում Գավառում ոչ միայն կրակոցներ հնչեցին և եղան զոհեր , այլ ոստիկանության աչքի առաջ վենդետայի զոհ դարձան երկու տղամարդիկ: Կտրված կոկորդների մասին այս իրականությունը սարսափ ֆիլմ չէ, այլ իրավական առումով ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունք:

«Ցավում և դատապարտում եմ Գավառում կատարված սարսափելի դեպքի մեղավորներին և ցավում ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ պահվածքի պատճառով մարդկային կորուստներ տալու ցավալի փաստի առիթով: Բազմիցս հայտարարել եմ, որ հեղափոխությունից հետո պետք է Հայաստանում տեղի ունենար ոստիկանական համակարգի արմատական փոփոխություն, քանի որ ոստիկանը պետք է լինի գրագետ, բանիմաց: Ոստիկանությունը ցավոք չի իրականացրել իր գործառույթը: ԶԼՄ-ները տարածում են տեղեկատվություն, ըստ որի դեպքի վայրում է գտնվել Ոստիկանապետը, ինչպես նաև բազմաթիվ ոստիկաններ: Ոստիկանները հիվանդանոցում գտնվելով պարտավոր էին պաշտպանել վիրավորներին, անգամ եթե վտանգեին սեփական կյանքը:Ոստիկանությունը զենք օգտագործելու կանոններին տիրապետում է: Ոստիկաները քննություն են հանձնում զենքի օգտագործման կանոնների վերաբերյալ, հետևաբար պարտավոր են պաշտպանել քաղաքացու իրավունքները և կյանքը: Այս պարագայում ոստիկանները կարող էին կանխել հանցագործությունը և երկու մարդու վիզը դանակով կտրելու հանգամանքը:»,-Arlur.am-ի հետ զրույցում նշեց Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ):

Գրիշա Սարգսյանի խոսքով` այսօր Հայաստանում ոստիկանները նվաստացած և վախեցած կարգավիճակում են, ինչը իսկապես ցավալի է: «Ամեն մեկը կարող է ծաղրել ու նսեմացնելով հեռախոսով նկարահանել ոստիկանին և դրա համար պաասխանատվության չենթարկվել:Մարդու իրավունքների հիմնարար ազատությունն է կեղծվում ըստ էության: Մարդու իրավունքների հիմնարար ազատության հիմնական ջատագովները Եվրոպական երկրներն են  և ԱՄՆ-ն: Տեսեք, թե Եվրոպայում և ԱՄՆ-ում  ոստիկանությունը ինչպես է վերաբերվում կարգազանց քաղաքացիներին: Ոստիկանության օրինական պահանջը չկատարող հանցագործին տեղում գնդակահարում են, որովհետև ոստիկանի անձը անձեռնամխելի է: Ժամանակն է, որ Հայաստանի ոստիկանությունը վերածվի կիբեռոստիկանության, որպեսզի կարգ ու կանոն լինի և ոստիկանը չվախենա, որ իրեն քարշ կտան այս կառույցից այն կառույց` ծառայողական քննության համար: Ես հավաստում եմ, որ եթե 90-ականներին ոստիկանությունը այսքան բարոյալքված լիներ, մենք ոչ անկախություն ձեռք կբերեինք, և ոչ էլ բանակ կստեղծեինք: Այդ թվականներին բոլորը զինված էին և երկրում ալան-թալան էր տիրում: Միլիցիայի հատուկ ջոկատները կարողացան ժամանակին կանխել այդ վիճակը, մասնակցել բանակաշինության գործին և սատարել պետականությանը: Մեզ վախկոտ ոստիկանություն պետք չի, քանի որ ուժն է ծնում իրավունք: Հեղափոխությունը ավարտին հասցնելու համար պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն իրավապահ համակարգում»,-նշեց գնդապետ Սարգսյանը:

Գրիշա Սարգսյանը մտահոգ է ստեղծված իրավիճակով և դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հարգելի Նիկոլ Փաշինյան, շտապ պետք է բարեփոխել ոստիկանության համակարգը: Պետք է արմատական կադրային փոփոխությունների գնալ: Ուժային կառույցի ղեկավարներ նշանակելիս դուք առաջին անգամ սխալ ընտրություն կատարեցիք և բախվեցիք դավաճանության: Ինչո՞ւ չաստիճանազրկեցիք այդ ուժային կառույցների ղեկավարներին, որոնք պետության և պետականության դեմ քայլեր էին անում: Զգոն եղեք, որ պետականությունը անխախտ ու հզոր լինի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջև։ Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել ևս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։ Այս իրադարձություններին հաջորդել է դաժան վենդետա (արյան վրեժ), և դա այն դեպքում, երբ Ոստիկանապետը և բազմաթիվ ոստիկաններ եղել են դեպքի վայրում ։ Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։